May 26, 2018

Ակնկալվում է, որ նախագահը կստորագրի օրինագիծը

  • by Archives.am
  • 26 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 3 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 196 (541)

Վաշինգտոն: Սենատի և պալատի կոնֆերանսի մասնակիցները հանդիպեցին անցյալ շաբաթ, որպեսզի համաձայնության գան ազատությունների աջակցության ակտի՝ պալատի և սենատի տարբերակների լեզվի շուրջ:

Ե՛վ պալատի, և՛ սենատի տարբերակները պարունակում են մի կետ, ըստ որի կկրճատվի Ադրբեջանին տրվող օգնությունը, մինչև նախագահը չհավաստիացնի, որ «Ադրբեջանը դիմում է ակներև քայլերի վերացնելու ամեն տեսակի շրջափակումները և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի դեմ գործող բռնությունները»:

Ամերիկայի հայկական համագումարը մինչև կոնֆերանսի մասնակիցների հանդիպումը տեղեկացել էր, որ ԱՄՆ-ի վարչակազմը փոխել է իր դիրքորոշումը Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու հարցում:

Նկատի առնելով վարչակազմի տատանողական դիրքորոշումը այս հարցի կապակցությամբ՝ ԱՀՀ-ը կամպանիա սկսեց՝ համոզելու համայնքի բոլոր կազմակերպություններին և անհատներին կապվել կոնֆերանսի մասնակիցների հետ և հավաստիացնել նրանց, որ վարչակազմի դիրքորոշումը չի գերակշռի պալատ-սենատ կոնֆերանսի ընթացքում:

Հայ-ամերիկացիների և այլ աջակցողների գործադրած ջանքերի շնորհիվ այդ ուղղումն ընդունվեց կոնֆերանսում:

Առավել ակտիվ կազմակերպություններն էին. ռամկավար-ազատական կուսակցությունը, հայկական ընդհանուր բարեգործական միությունը, հայ ուսումնասիրությունների կենտրոնը, հայ եկեղեցու արևմտյան և արևելյան թեմերը, Վարդանի ասպետները, Բոստոնի և Նյու Յորքի հայկական ընկերությունները, Վերմոնտի, Մեյնի, Ջորջիայի, Թեքսասի, Օրեզոնի և վաշինգտոնի հայկական ընկերությունները, Մեդիկիալ Օութրեաշ բժշկական կազմակերպությունը, հնչակյան կուսակցությունը և Վինսկոնսինի հայ-ամերիկյան խորհուրդը:

Սպասվում է, որ ազատության աջակցության ակտը վերջնական հավանության կարժանանա սնատի և պալատի կողմից, մինչև կոնգրեսի գումարումը այս շաբաթվա վերջում: Այնուհետև օրինագիծը կփոխանցվի նախագահին և ակնկալվում է, որ նա կստորագրի այն:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives