March 28, 2024

Այս անգամ կրքերը բորբոքում է դրամը

  • by Archives.am
  • 6 Years ago
  • 0

Երկիր, 28 հուլիսի, 1993թ., չորեքշաբթի

Ռուսաստանի Կենտրոնական բանկի՝ հին դրամը շրջանառությունից հանելու որոշումը, որը ընդունվել է ՌԴ կառավարության համաձայնությամբ, միանշանակ բացաասական ընդունելության արժանացավ ինչպես Ռուսաստանում ու ԱՊՀ մյուս երկրներում, այնպես էլ արտասահմանում: Ռուսաստանի մի քանի խոշոր քաղաքներում այն աստիճան էր սրվել սոցիալ-տնտեսական վիճակը, որ անխուսափելի էին թվում զանգվածային հուզումները: Ռուսական զանգվածային տեղեկատվության բազմաթիվ միջոցներ Կենտրոնական բանկի նախաձեռնած միջոցառումը որակեցին որպես սեփական ժողովրդի նկատմամբ դրսևորած կատարյալ ցինիզմ, քանի որ ընդամենը մի քանի ամիս առաջ ամենաբարձր ամբիոններից հավաստաիցվել էր, որ հին թղթադրամները շրջանառությունից դուրս են բերվելու աստիճանաբար:

Եվ ահա՝ հուլիսյան նվերը, ողջ երկու օր՝ շաբաթ և կիրակի, ռուսաստանցիները ցավագար ալեկոծումների մեջ էին, սակայն ամենաբարձր ղեկավարներից և ոչ ոք չհիշեց տված խոստումը: Ռուսաստանցի դիտորդները նշում են, որ տպավորություն է ստեղծվում, թե ժողովրդի համբերատարությունը մթագնել է բազմաթիվ ղեկավարների գիտակցությունը, որոնք արդեն բացահայտ արհամարհանք են դրսևորում  սեփական քաղաքացիների նկատմամբ:

Թեպետ արտասահմանցի փորձագետները ավելի զուսպ են արտահայտվում, սակայն նույնպես չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը: Շվեդ անվանի տնտեսագետ, Բորիս Ելցինի խորհրդական Անդրես Օսլունդի կարծիքով, իբր արժեզրկումը կանխելու պատրվակով  ձեռնարկված այդ քայլը միայն քաղաքական քաոսի կարող է հանգեցնել: Ըստ նրա, դա չի կարող նվազեցնել երկրի դրամական զանգվածի չափը, քանի որ նախկինի խորհրդային հանրապետություններից անկասկած ռուբլու ազատ ներհոսք կսկվի դեպի Ռուսաստան: Թեպետ Օսլունդը չի պարզաբանել՝ հի՞ն, թե նոր ռուբլու մասին է խոսքը:

Ուկրաինայի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ա. Ստելմախը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հին թղթադրամները շրջանառությունից դուրս բերելու Ռուսաստանի մտադրությունը խոշոր դրամական բարեփոխումների առաջին փուլը համարելով հանդերձ, նշել է, որ այդ միջոցառումը ձեռնարկելիս նկատի չեն առնվել Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ռուսաստանցիների շահերը:

Նման հասարակական ցնցումներ առաջացրած միջոցառումը, որն արդեն օգտագործվում էր իբրև քաղաքական հաղթաթուղթ, քննարկման առարկա դարձավ նաև երեկ Մոսկվայում տեղի ունեցած համառուսաստանյան տնտեսական խորհրդակցության ժամանակ: Իր ելույթում հայտնի տնտեսագետ Աբալկինը հայտարարեց, որ տնտեսության անկումը շարունակվելու է առնվազն մինչև 1993թ. վերջը: Նրա կարծիքով, 1993 թվականը կորսված է ժողովրդական տնտեսության առողջացման և տնտեսության կառուցվածքային լուրջ փոփոխություններ կատարելու համար: Այնուհետև ելույթ է ունեցել ՌԴ Կենտրոնական դրամատան նախագահ Գերաշչենկոն: Նա ասել է, որ այդ, արդեն տխրահամբավ դարձած գործողությունը նախատեսվում էր կյանքի կոչել դեռևս գարնան վերջին՝ մինչև զանգվածային արձակուրդների սկսվելը, սակայն տեխնիկական պատճառներով՝ թղթադրամների սակավությամբ պայմանավորված՝ որոշ ժամանակ հետաձգվել է: Գերաշչենկոյի ակամա խոստովանությունը հուշում է, որ ՌԴ նախագահը նախապես տեղյակ է եղել իրականացվելիք միջոցառմանը: Անդրադառնալով ներկայումս մանրադրամի սակավության խնդրին՝ Գերաշչենկոն հայտարարել է, որ առևտրային բանկերը խուսափում են մանրադրամ ընդունել, ինչի հետ գործ ունենալը դժվարացնում է նրանց աշխատանքը, իսկ առևտրագնման կառուցվածքները պարզապես չեն վերադարձնում մնացորդը (մանրը): Դրա դեմ հնարավոր է պայքարել միայն տեղական իշխանությունների կողմից այդ կառույցներին առևտրի արտոնագրեր ստանալու հնարավորությունից զրկելով:

Այս անգամ էլ, Ռուսաստանում, ինչպես սովորաբար լինում է, չստացվածի համար «մեղավոր» են ոչ թե առանձին մարդիկ, այլ բոլորը:

Ա. Զաքարյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives