May 2, 2024

Լևոն Ստեփանյան. «Դասալքությունը դավաճանություն է»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 30 հունվարի, 1992թ., թիվ 19 (364)

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հանրապետության զինկոմ Է նշանակվել գնդապետ Լևոն Ստեփանյանը։ Կադրային զինվորական, տոհմիկ սահմանապահ, ունի բարձրագույն զինվորական կրթություն, ծառայել է Թուրքիայի և Իրանի սահմաններում, Աֆղանստանում։ Անցյալ տարի ընտրվել Է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել Է պաշտպանության և ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Մասնակցել Է Զինապարտության մասին ՀՀ օրենքի մշակմանը։

Բնականարար, հանրապետության զինկոմի հետ հարցազրույցն սկսվեց վերջին տարվա ընթացքում սովորական երևույթ դարձած զինվորների դասալքությանը վերաբերող հարցից:

— Սկզբում մեր տղաները փախչում էին Հայաստանից դուրս գտնվող զորամասերից և դա բացատրում էին բանակում տիրող սանձարձակությամբ և ազգային հողի վրա տեղ գտած հալածանքներով։ Հիշենք նաև որոշ հասարակական-քաղաքական կազմակերպությունների երիտասարդ տղաներին անհնազանդության կոչող գործողությունները։ Զինակոչիկներին ներշնչում էին, որ խորհրդային բանակում (ասել է թե՝ օտարի), այն էլ այն բանակում, որտեղ կուրորեն ենթարկվում են հրամաններին և կրակում խաղաղ ցուցարարների վրա, ծառայելը խայտառակություն է։ Զինվորները փախչում էին Հայաստան, հավաստիացնում էին, որ ծառայելու են միայն նրա տարածքում, «ձգտում էին» վերականգնել աղետի գոտին…

Հիմա, երբ եկել է ոչ թե ինչ–որ մեկին, այլ իր ժողովրդին ծառայելու ժամանակը, երբ Հայաստանը դարձել է անկախ պետություն և այդ անկախությունը պաշտպանելու համար իր որդիների կարիքն է զգում, զինծառայությունից խուսափելն ուղղակի հանցագործություն է։ Զորամասերը ինքնակամ լքած զինծառայողների վերաբերյալ նախագահի հրամանագիրը խիստ էր, սակայն այսօր այլ ելք չկա։ Մենք հավաքեցինք բոլոր «փախստականներին», որոնք մոտ 600 հոգի էին։ Հավատացեք, որ դա այնքան էլ հեշտ գործ չէր։ Կարող եք պատկերացնել, թե առավոտյան մենք ինչ զգացումներ ունեցանք, երբ իմացանք, որ մնացել է ընդամենը… 33 հոգի, մնացածները փախել էին… Ներկայումս ծրագրել ենք հանրապետության զինկոմիսարիատին կից ստեղծել զինակոչիկների հետ աշխատանքի հատուկ կառուցվածքներ։ Դրանք կլինեն զինվորական պարետատներ։ Երևանում առայժմ աշխատանքի կներգրավվեն 50 հոգի, Կիրովական, Հրազդան, Ստեփանավան, Գյումրի քաղաքներում՝ 15, մյուս շրջաններում՝ ավելի քիչ։ Նրանք պետք է գտնեն ծառայությունից խուսափողներին և նրանց զորամասեր հասցնեն։ Այս իրավիճակում մենք այլ ելք չունենք։ Դասալքությունն ուղղակի դավաճանություն է, իսկ դավաճաններին պետք է դատել։

Դասալիքները քրեական պատասխանատվության են ենթարկվելու ըստ գործող օրենսդրության։ Էջմիածնում տեղակայված զորամասից 5 դասալիք արդեն զինվորական կալանատանն են գտնվում։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել։ Շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև։

– Ինչպե՞ս անցավ աշնանային զորակոչը։

— Հպարտանալու բան չկա։ Զորակոչն այնքան էլ մեծ չէր։ Մենք չենք կարող զորակոչել երիտասարդներին, նախքան դասալիքներին զորամաս վերադարձնելը։ Հաջողվեց զորակոչել միայն մի քանի հարյուր նորակոչիկների։ Մենք նրանց տեղավորել ենք 7-րդ գվարդիական բանակում։ Սակայն շուտով նրանցից մի քանիսն էլ լքեցին զորամասը։ Եվ դա այսօր, երբ մենք սեփական զինված ուժեր ենք ստեղծում, երբ Լեռնային Ղարաբաղում պատերազմ է, սահմաններում անհանգիստ է, երբ օր չի անցնում առանց մարտական ընդհարումների և պատանդներ վերցնելու։ Եվ այս ամենը Միության քայքայման պայմաններում, երբ հանրապետության ներսում բազմաթիվ կազմակերպչական հարցեր են ծագում։ Եվ այս պայմաններում մեր տղաները փախչում են զորամասերից, ինքնակամ զորակոչի կետեր գալու փոխարեն, չէ՞ որ այդպես է ընդունված, երբ հայրենիքը պաշտպանության և աջակցության կարիք է զգում։

— Եվ, այնուամենայնիվ, ինչո՞վ է բացատրվում այս մեծ չափերի հասնող դասալքությանը։ Երբ տղաները փախչում էին տնից հեռու գտնվող զորամասերից, նրանց ոչ ոք չէր դատապարտում։ Բայց չէ՞ որ զինվորներն այն Ժամանակ էլ էին խախտում զինվորական կանոնադրությունը:

– Սկսեմ նրանից, որ հայերի դասալքությունը, ընդգծում եմ, հայկական զինված ուժերից, միայն կանոնադրության խախտում չէ, այլ, ինչպես արդեն ասել եմ՝ հայրենիքի, ժողովրդի շահերի ամենաիսկական դավաճանություն։ Ինչպե՞ս պատահեց, որ դա հնարավոր դարձավ։ Ես կարծում եմ, որ պատճառն անպատժելիության մթնոլորտն է։ Եվ ոչ միայն։ Պատասխանատվության զգացումի կորուստը բթացրել է զգոնությունը։ Բացի այդ, ըստ երևույթին, բթացել է մեր ինքնապահպանման բնազդը։ Մենք ոչնչից ապահովագրված չենք, մանավանդ այսօր, երբ անկախ պետություն ենք դարձել։ Տղաների ծնողները, որպես կանոն, խրախուսում են նրանց փախուստը։ Նրանք չեն մտածում, որ պատերազմի դեպքում ավերվելու է ոչ միայն հարևանի օջախը, այլև՝ իրենցը։

Հայաստանը չի կարող չունենալ սեփական զինված ուժեր, և սա անվիճելի է։ Ինչպես երևում է, մեր հասարակությունը սա չի գիտակցում։ Դասալիքներին պետք է դատապարտեն հարազատները, հարևանները, ընկերները։ Համոզված եմ, որ սա անհետևանք չի անցնի։ Մենք նոր ենք ՀԱՅՐԵՆԻՔԻ տեր դարձել, այժմ պետք է սովորենք պաշտպանել այն ցանկացած ագրեսիայից։ Այդ իսկ պատճառով մենք, հանրապետության ՆԳՆ-ի հետ համատեղ, արել ենք ամեն ինչ՝ նախագահի հրամանագիրը կատարելու համար։

— Մեկ տարի առաջ ես առիթ եմ ունեցել զրուցելու իր զորամասը լքած մի տղայի հետ։ Նա վստահեցնում էր, որ փախել է բանակում տիրող անիշխանության պատճառով։

— Սկսեմ նրանից, որ Հայաստանի տարածքում տեղակայված զորամասերում, անգամ լճացման տարիներին, հայ զինվորների հանդեպ բռնություն չի գործադրվել։ Սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ ոչ թե լսածի հիման վրա եմ ասում, այլ ինքս քաջատեղյակ եմ Հոկտեմբերյանի սահմանապահ օկրուգի ծառայությունից։ Այսօր՝ առավել ևս չի լինի։ Մեր սկզբունքն է՝ հնարավորինս չափ շատ բացախոսություն։ Ծնողները, հասարակության ներկայացուցիչները միշտ էլ կարող են վերահսկել այս գործընթացները: Մեզ հետ սերտ կապերի մեջ կլինի նաև զինվորների մայրերի կոմիտեն:

— Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ժամկետավոր ծառայությունը հետաձգվում Է։ Այսօր մենք շատ վճարովի բահեր ունենք։ Արդյոք այնպես չի՞ լինի, որ դրամ ունեցողները իրենց որդիներին տեղավորելով այս բուհերում, կազատեն նրանց ծառայությունից։

— Զինապարտության մասին օրենքում բուհերը բաժանված չեն վճարովիի և անվճարի: Հայաստա՛նի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն բահերի ցուցակը, որոնց ուսանողներն ազատվում են զինծառայությունից: Բացի այդ, եթե անգամ հիմա նրանք տարկետում են ստանում, ապա ուսամնառությունից հետո նրանց անպայման տրվելու է 12 ամսով իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հնարավորություն։

— Նախկին տարիների դառը փորձից գիտենք, որ որոշ տղաներ ազատվում էին զինծառայությունից։ Նրանք նոմենկլատուրային վերնախավի տղաներն Էին։ Որոշ ծնողների համար էլ դժվարություն չէր ներկայացնում կլոր գումար վճարելով՝ տղաներին ծառայությունից ազատելը։ Որտե՞ղ են այն երաշխիքները, որ գոնե այսօր օրենքի առաջ բոլորն էլ հավասար կլինեն։

— Երաշխիքները Հայաստանի Հանրապետության զինապարտության մասին օրենքի մեջ են, միայն թե դրանք պետք է անշեղորեն կատարել։ Զորակոչի ժամանակ Հայաստանի կառավարությունն ստեղծում է զորակոչի հանրապետական հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է, հանձնաժողովի անդամներն են՝ զինկոմը, կառավարության, ներքին գործերի և առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները: Զորակոչի հանրապետական հանձնաժողովի իրավասությանն է հանձնվում նաև զորակոչվող քաղաքացիների և այլոց բողոքների քննումը, որոնք համաձայն չեն տեղերում զորակոչի հա՛նձնաժողովների որոշումների հետ։ Նոմենկլատուրային արտոնությունները մենք գնահատելու ենք որպես մեր ազգային համաձայնությունը վիժեցնելու փորձ։ Այդպես է եղել։ Բայց այլևս այդպես չի լինելու։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։

— «Բանակ» բառը շատերը նույնացնում են «խորհրդային», այսինքն՝ նախկին վարչակարգի համապարփակ գործիքի հետ։ Խաղաղ ժամանակ այն օգտագործում էին որպես էժան աշխատուժ՝ շինարարության մեջ, բերքահավաքի ժամանակ, իսկ երբ անհրաժեշտ էր լինում պաշտպանել այո, վարչակարգը, այն ուղղում էին իրենց իսկ ժողովրդի դեմ։ Նրանց սոցիալական պաշտպանվածության հարցերը ևս քչերին էին անհանգստացնում…

– Այն, ինչ դուք նշեցիք, ես կանվանեի խորհրդային բանակի դասեր: Սեփական զինված ուժերը ստեղծելիս մենք կաշխատենք խուսափել բանակը ժողովրդի աչքում վարկաբեկած սխալներից: Մեր բանակի խնդիրը միայն պաշտպանությունն է: Այն չի արտահայտելու որևէ կուսակցական կառուցվածքի շահերը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում արգելվում Է հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեությունը։ Այսպես է գրված ՀՀ-ի զինապարտության մասին օրենում։ Կուսակցական թելադրանք չկա և չի լինի։

Մեր հանրապետությունը միատարր է, բանակում հիմնականում հայեր են ծառայելու, իսկ այդպիսի բանակը չես կարողանա ժողովրդի դեմ ուղղել։ Այն պաշտպանելու Է մեր շահերը, իսկ մենք վստահելու ենք նրան։ Իրոք, խորհրդային բանակում զինվորը պաշտպանված չէր իր հրամանատարների կամայականությունից։ Մենք պետք է հրաժարվենք սրանից։ Ես միայն մի բան գիտեմ, որ մարդը չի կարող իր հայրենիքի պաշտպանը լինել, եթե նրա ինքնասիրությունը խոցված է, իսկ սեփական արժանապատվության զգացումը՝ ոտնահարված։ Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության հարցերը լուծվելու են կառավարական մակարդակով։

Այստեղ պետք է արմատական փոփոխություններ անել։ Եվ չպետք է բավարարվել միայն աշխատավարձով։ Հայաստանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ ծառայությունն անցնելու Է տարբեր կլիմայական պայմաններում: Սրան համապատասխան կլուծվեն սոցիալական պաշտպանվածության, արտոնությունների և ապահովության հարցերը։

Այդ առումով դեռևս ամեն ինչ մինչև վերջ մտածված չէ։ Պաշտպանության նախարարությունն արդեն աշխատում է այդ ուղղությամբ։ Մենք ևս պատրաստում ենք մեր առաջարկությունները և շուտով դրանք կներկայացնենք կառավարությանը: Զինվորն իրեն պետք է հայրենիքի պաշտպան զգա, ոչ թե լինի հրամաններ կատարող չմտածող ռոբոտ:

– Զինծառայության մասին օրենքում հիշատակվում է նաև այլընտրանքային ծառայության մասին:

– ԳԽ-ի պաշտպանության հանձնաժողովը մշակել է այլընտրանքային ծառայության մասին օրենք: Ես նախագծի հեղինակներից մեկն եմ: Սակայն խորհրդարանը, իրավիճակը հաշվի առնելով, ժամանակավորապես հետաձգեց դրա ընդունումը: Ես կարծում եմ, որ այն զինակոչիկները, որոնց հավատն արգելում է ձեռքը զենք վերցնելը, կարող են ծառայել ՆԳՆ-ի կառուցվածքներում, որոնք իրականացնեն արդյունաբերական այլ օբյեկտների ռազմականացված պաշտպանությունը: Մի քանի խոսք կանանց մասին: Նրանք կարող են ծառայել որոշակի պայմանով: Մեզ պետք են բուժքույրեր, հեռախոսավարուհիներ, գործավարներ, օպերատորներ և այլն: Նրանք, ցանկության դեպքում, կարող են լուծել պայմանագիրը: Ես մեր կանանց խորհուրդ կտայի չարհամարհել զինծառայությունը, քանի որ գործազրկության պայմաններում  դա աշխատանքի տեղավորվելու հնարավորություն է:

– Դուք ասացիք, որ մեր սպայակազմը քիչ է: Արդյոք դա չի՞ անդրադառնա զորակոչի քանակական ցուցանիշի վրա:

– Հայաստանի տարածքում տեղակայված 7-րդ գվարդիական բանակի շնորհիվ մենք այդ հիմնահարցը չենք ունենա: Մենք այն մեր բանակն ենք համարում և հույս ունենք, որ բանակի հրամանատարական կազմի հետ լիակատար համաձայնության կգանք: Պետք է նրանցից առավելագույնս սովորենք, ընդօրինակենք նրանց գիտելիքները և փորձը: Մենք պետք է միասին ծառայենք, քանի որ մոտ չէ այն օրը, երբ մենք հնարավորություն կունենանք ինքներս պատրաստել մեր սպաներին: Գումարտակի հրամանատար պատրաստելու համար անհրաժեշտ է 8-10 տարի: Իմիջիայլոց, արխիվային նյութերից ինձ հայտնի է, որ 1918-20թթ. Հայաստանի ազգային բանակում այլազգի սպաները շարունակել են ծառայությունը: Նրանք մասնակցել են Սարդարապատի ճակատամարտին և օգնել Հայաստանին դժվարին պահերին: Ինչ վերաբերում է հայազգի հրամանատարներին… Նրանցից շատերը ծնվել են Հայաստանի սահմաններից դուրս, նրանք դեռ չեն խոսում մայրենի լեզվով, խոսելու դեպքում էլ չեն գրում: Ցավոք, նրանցից ոչ բոլորը հասկացան իրենց դերը սեփական ժողովրդի ճակատագրում և տարբեր պատճառներով նախընտրում են հեռանալ Հայաստանից:

Ուստի մենք մեծ ուշադրությամբ ենք քննում մեզ դիմող հայազգի պահեստի սպաների անձնական գործերը: Եվ մենք ոչ մի դեպքում չենք բացառում մեր զինված ուժերում այլազգի սպաների ծառայությունը:

Օգտվելով առիթից, ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս խիստ ձմռան պայմաններում պաշտպանում են Հայաստանի պետական սահմանը, մեր օդային տարածությունը, պետական անկախությունը: Ես կուզեի մեր երիտասարդներին դիմել կոչով. գտնել իրենց տեղը հայրենիքի պաշտպանության ընդհանուր կառուցվածքում, չլքել իրենց զորամասերը, կանխել նրանց, ովքեր փորձում են դա անել: Մենք ունենք երիտասարդություն, որը հասկանում է, թե այսօր մեզ համար ինչ է ազատությունը: Հայաստանը զգում է նրանց կարիքը: Համոզված եմ, որ նրանք նախապատվություն չեն տա արտասահմանյան եսիմ ինչերով լի սեղաններին, այլ կգնան այնտեղ, ուր կուղարկի նրանց Հայրենիքը:

Զրույցը վարեց Էլեոնորա Վարդանյանը

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives