March 28, 2024

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարում է

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 հունվարի, 1(343)

ՀՀ ԱԳ նախարարությունը հունվարի 4-ին ընդունել է հայտարարություն, որով մեղադրում է Ադրբեջանի Հանրապետությանը վերջին 6 ամիսների ընթացքում ձեռնարկած մի շարք սադրիչ գործողությունների համար, որոնք նպատակ ունեն տարածաշրջանում ապակայունացնել իրավիճակը, խանգարել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը եւ հատկապես՝ Հայաստանին ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։

«Հայաստանի ներքաշումը Ադրբեջանի հետ ուղղակի առճակատման մեջ, դարձել է ադրբեջանական ղեկավարության պաշտոնական քաղաքականությունը»,– ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ միաժամանակ նշվում է, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը «Գրադ» կայանքներից սկսել է գնդակոծել Հայաստանի այն քաղաքներն ու գյուղերը, որոնք գտնվում են Ադրբեջանի ռուսաբնակ վայրերին կից, դրանով նպատակ ունենալով Հայաստանին դրդել՝ լռեցնել ու ոչնչացնել այդ կրակակետերը, որը եւ անխուսափելիորեն կհանգեցնի կորուստների ռուս բնակչության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնում է, որ այդ գործողություններից բխող հետեւանքների ողջ պատասխանատվությունը լիովին ընկնում է ադրբեջանական կողմի վրա։

Նախարարությունը միաժամանակ կոչ ե անում ԱՊՀ պետություներին «ուշի-ուշով հետեւել Ադրբեջանի ակցիաներին եւ միջամտել՝ վերջ տալու Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives