March 28, 2024

Պատվարժան Լևոն Տեր-Պետրոսյանին

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 9 հոկտեմբերի, 1992թ., թիվ 195 (284)

ԱՄՆ-ի կոնգրես ներկայացուցիչների պալատ Վաշինգտոն, 30 սեպտեմբեր

Սիրելի պրն նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարելիցը: Այժմ, երբ Հայաստանը թևափոխում է ազատության երկրորդ տարին, ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը կշարունակի ուժեղ ու կենսունակ պետություն կերտել, զարգացնել նրա ժողովրդավարական կառույցները:

Մենք Միացյալ Նահանգներում քաջատեղյակ ենք հայ ժողովրդին բաժին ընկած ծայրահեղ դժվարություններին: Ես կրկին իմ օգնությունն եմ առաջարկում այդ դժվարությունները հաղթահարելու համար: Միյևնույն ժամանակ մենք հետաքրքրությամբ հետևում ենք երկրի ներքին կյանքի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի ժողովրդավարական կառույցների ստեղծմանը և հզորացման:

Ինձ խոսրապես հուզեց Աշտարակի շրջխորհրդի նախագահ պրն Հովհաննես Սուքիասյանի սպանությունը և դրա ունենալիք հետևանքները ժողովրդավարության զարգացման համար: Ես գիտեմ, որ պրն Սուքիասյանը բանիմաց ղեկավար էր և պայքարում էր շրջանում տեղ գտած կազմակերպված հանցագործությունների դեմ: Գիտեմ նաև, որ նա Դաշնակցության անդամ էր, քաղաքական կուսակցություն, որի ղեկավար Հրայր Մարուխանյանին Դուք երկու առաջ Հայաստանից վտարել եք:

Որպեսզի Հայաստանի ժողովուրդը համոզվի, որ Դուք օրինականության, ժողովրդավարության կողմնակից եք, հուսով եմ, որ հասարակայնորեն և կտրուկ կդատապարտեք այդ անմիտ քայլը: Ես կոչ եմ անում ձեր կառավությանը՝ անմիջապես սկսել այդ հանցագործության հետաքննությունը և մեղավորների պատժել օրենքի ողջ ուժով: Եթե ապացուցվի սպանության քաղաքական բնույթը, կոչ եմ անում քաղաքական բռնությունները վերացնելու նպատակով արտակարգ քայլերը կնպաստեն նրա հեղինակության պահպանմանը:

Հուսով եմ ստանալ Ձեր պատասխանը:

Էդուարդ Ֆ. Ֆեիգհան. կոնգրեսի անդամ

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives