May 26, 2018

Category: Documents

Ակտ դեմարկացիոն գծերի մասին

  • by Archives.am
  • 101 Years ago
  • Comments Off
(Ռուսական և թուրքական բանակների միջև 1917 թ. դեկտեմբերի 5 (18)-ին (1333թ. դեկտեմբերի 18-ին) կնքված զինադադարի պայմանագրի հավելվածը) Կովկասյան-Թուրքական ռազմաճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև կնքված զինադադարի պայմանագրի վեցերորդ հոդվածի համաձայն պայմանավորվող կողմերի միջև զինադադարի գործողության ժամանակամիջոցի համար սահմանվում են հետևյալ դեմարկացիոն գծերը՝ 1) Սև ծովից մինչև Դերսիմ (մինչև Ֆիրինդահ-դաղ և Փոխթուր-դաղ լեռները) երկու կողմերի […]

Զինադադարի պայմանագիր պատերազմի կովկասյան-թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև*

  • by Archives.am
  • 101 Years ago
  • Comments Off
Թարգմանություն ռուսերենից Պատերազմի Կովկասյան–Թուրքական ճակատում գործող ռուսական և թուրքական բանակների միջև շուտափույթ երկու պատերազմող կողմերի համար պատվավոր հաշտություն ձեռք բերելու նպատակով կնքվում է հետևյալ պայմանագիրը պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին։ 1) Սույն պայմանագիրը պարտադիր է երկու կողմերի համար հին ոճով 1917 թվականի դեկտեմբերի 5-ի (թուրքական թվականությամբ 1333 թվականի** դեկտեմբերի 18-ի) ժամը մեկից մինչև վերջնական հաշտության կնքումը։ […]

Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիան

  • by Archives.am
  • 101 Years ago
  • Comments Off
Թարգմանություն ռուսերենից 2/15 նոյեմբերի, 1917 թ. Բանվորների և գյուղացիների Հոկտեմբերյան հեղափոխությունն սկսվեց ազատագրման ընդհանուր դրոշի տակ։ Ազատագրվում են գյուղացիները կալվածատերերի իշխանությունից, որովհետև այլևս չկա հողի կալվածատիրական սեփականություն — այն վերացված է։ Ազատագրվում են զինվորներն ու նավաստիները ինքնակալական գեներալների իշխանությունից, որովհետև գեներալներն այսուհետև կլինեն ընտրովի և փոխարինելի։ Ազատագրվում են բանվորները կապիտալիստների քմահաճույքներից և կամայականություններից, որովհետև այսուհետև […]

Դեկրետ հաշտության մասին, ընդունված բանվորական, զինվորական ու գյուղացիական սովետների 2-րդ համառուսաստանյան համագումարի կողմից

  • by Archives.am
  • 101 Years ago
  • 0
1917 թ. հոկտեմբերի 26-ին Հոկտեմբերի 24— 25-ի հեղափոխության ստեղծած և բանվոր­ների, զինվորների ու գյուղացիների դեպուտատների սովետների վրա հենվող բանվորական և գյուղացիական կառավարությունն առաջարկում է բոլոր պատերազմող ժողովուրդներին և նրանց կառավարություններին՝ անհապաղ բանակցություններ սկսել ար­դարացի դեմոկրատական հաշտության մասին։ Արդարացի կամ դեմոկրատական հաշտություն, որին ծարավի Է բոլոր պատերազմող երկրների՝ պատերազմից հյուծված, տանջ­ված ու բզկտված բանվոր ու աշխատավոր […]

Categories

Archives