May 26, 2018

Category: Armenian media

Զինադադարը

  • by Archives.am
  • 9 Days ago
  • 0
Մշակ, 2 դեկտեմբերի 1917թ. թիվ 257 Զինադադարը արդեն կատարված փաստ է թե արևմտյան, թե ռուս-թուրքական ճակատների վրա: Եվ մինչև արևմտյան ճակատի վրա զինադադարը Գերմանիայի և Ավստրիայի հետ որոշվեց և կատարվեց Լենին-Տրոցկիի նախաձեռնությամբ, կովկասյան ճակատում զինադադարը Թուրքիայի հետ որոշվեց և կատարվեց Անդրկովկասյան կոմիսարիատի և երկրային կենտրոնի նախաձեռնությամբ և որոշմամբ, այսինքն օրգանների, որոնք մերժում էին բոլշևիկների կառավարությունը […]

Զինադադարը Կովկասյան զորաճակատում

  • by Archives.am
  • 9 Days ago
  • 0
«Մշակ», 31 հունվարի, 1918թ., թիվ 22 Հաղորդագրություն հունվարի 25, ժ. 15-ին: Հունվարի 16-ին Խանեի և Չեյիկի շրջանում զորքերի և օբոզների վրա հարձակումներ գործող քրդերին պատժելու համար ուղարկված զորաբաժինը երևան հանեց 300 զինված քրդերի Կիշդիմ գյուղի մոտ, որ գտնվում է Երզնկայից 25 վերստ հեռու դեպի արևելք: Երկու ժամ տևող կռվից հետո, քրդերը հետ մղվեցին: Սպանվեցին մոտ […]

Դրությունը Տրապիզոնում

  • by Archives.am
  • 9 Days ago
  • 0
«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23. Երեկ Տրապիզոնից վերադարձավ Հայկական Կենտրոնական Կոմիտեի՝ Տրապիզոնի ճյուղի նախագահ Արշակ Առաքելյանը և մեզ տվեց հետևյալ տեղեկությունները Տրապիզոնում և նրա շրջակայքում տիրող դրության մասին: Նրա ասելով, օրըստօրե Տրապիզոնից հեռանում են ռուսական զորքերը, զինվորական և քաղաքացիական հիմնարկությունները, հիվանդանոցները, այնպես որ կարճ ժամանակամիջոցում  Տրապիզոնը բոլորովին կդատարկվի ռուսներից: Այնտեղ կա մի փոքրիկ գունդ […]

Բավական է

  • by Archives.am
  • 9 Days ago
  • 0
«Մշակ», 1 փետրվարի, 1918թ., թիվ 23. — Զգույշ, զգույշ պետք է վարվել, եթե ոչ կկործանվի հայ ազգը,— ասում է մատը բարձրացնելով հայ վաճառականը և գնում է իր խանութը գործակատարներին հրամայելու, որ այսօր ևս ապրանքների գինը բարձրացնեն 25%: — Զգույշ, եթե ուզում եք, որ չկորչենք,— կրկնում է փիլիսոփայորեն հայ արհեստավորը և մի զույգ կոշիկներ, որ իրեն […]

Անդրկովկասի կոմիսարիատը

  • by Archives.am
  • 9 Days ago
  • 0
Զանգ, 23 նոյեմբերի, 1917թ., թիվ 5 Անդրկովկասյան առանձին կոմիտեն չէր համապատասխանում մեր երկրի տրամադրություններին: Նա ստեղծվել էր հեղափոխության առաջին շրջանում, երբ Լվովի մինիստրությունն էր պետությունը ղեկավարում, և Գուչկով-Միլյուկովյան քաղաքականությունն էր գերակշռում: Այդ քաղաքականությունը սնանկ դուրս եկավ և ջարդուփշուր եղավ հեղափոխության ալիքների հարվածից՝ բայց նրա հոգեզավակը՝ Կովկասյան առանձին կոմիտեն, մեր երկրում մնաց կանգուն ամիսներ շարունակ: Մինչ […]

Զինադադարը Կովկասի զորաճակատում

  • by Archives.am
  • 16 Days ago
  • 0
«Մշակ», 28 հունվարի, 1918թ., թիվ 20. Պաշտոնական հաղորդագրությամբ հունվարի 24-ին Չորսե էտապը և Չելիկի պարենավորման պահեստը շրջապատված են քուրդերի զինված ավազակախմբերով: Դերսիմի քրդերի պարագլուխներից մեկը Սեյիդ-Ալին գրավել է Սանիդ գյուղը, որ գտնվում է Մամախաթունից 40 վերստ դեպի հարավ-արևմուտք: Խանի շրջանում կռիվ է քրդերի հետ. մեր կողմից սպանված է 1 բժիշկ և 2 օֆիցեր:

Հրետակոծությունները չեն դադարում

  • by Archives.am
  • 22 Days ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Ապրիլի 1-ի ամբողջ օրը ծանր հրետանուց եւ «Գրադ» կալանքներից հրթիռահրետակոծության է ենթարկվել Տավուշի շրջանի ողջ տարածքը։ Զոհվել է մեկ, վիրավորվել 9 մարդ։ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես, Այգեձոր եւ Չինարի գյուղերում ավերվել են բնակելի տներ։ Հայկական ինքնապաշտպանության մարտիկները դիմել են պատասխան գործողությունների եւ արժանի հակահարված են տվել թշնամուն։ Ըստ տեղեկությունների, […]

Սնամեջ մեղադրանքներ

  • by Archives.am
  • 24 Days ago
  • 0
«Երկիր», 1993թ., 3 ապրիլի, 60 (401) Երեկ, «Սնարքի» թղթակցի հետ զրուցելիս ԼՂՀ մամուլի եւ լրատվության դեպարտամենտի ղեկավար Մարսել Պետրոսյանը վճռականորեն հերքել է ադրբեջանական քարոզչության տարածած լուրերը, թե իբր Քելբաջարի վրա գրոհը ձեռնարկվել է Հայաստանի Վարդենիսի շրջանից։ «Քելբաջարի շրջանում տեղակայված կրակակետերի ոչնչացման գործողություններին բացառապես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն են մասնակցում»,– ընդգծել է նա։ Մ. Պետրոսյանի խոսքերով, Բաքվի […]

Ցվետանա Պասկալևա. Քելբաջարի գրավման վճռի հիմքը

  • by Archives.am
  • 1 Month ago
  • 0
«Հայություն», 1993թ. ապրիլ, թիվ 5 (23) Մարտակերտի համար մղվող կռիվների օրերին Արցախի ռադիոյով և հեռուստատեսությամբ տրված լուրերից տեղեկացա, որ ադրբեջանական կառավարությունը իմ «հակաօրինական» գործունեության համար բողոքագիր է հղել Բուլղարիա։ Պաշտոնապես այդ փաստաթուղթը ինձ ներկայացվեց իմ հայրենիքում։ Բուլղարիայի արտաքին գործոց նախարարությանը ուղղված Մոսկվայի՝ Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցչության բողոքագրից հայտնի է դառնում, որ իրենց համբերության բաժակը լցվելու պատճառը […]

«Ես չհասցրի վարչապետ դառնալ…»

  • by Archives.am
  • 2 Months ago
  • 0
«Երկիր», 1993թ., 16 մարտի, 46 (387) Օրերս «Հայլուրի» հյուրն էր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարութ­յունյանը, որի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ. Կառավարության կուրսը շրջադարձային փոփոխություն է կրել – Վերջին շրջանում կառա­վարության անդամների կողմից որոշակի հայտարարություններ են եղել խորհրդարանին ներկայացված սոցիալ-տնտեսական զարզացման ծրագրում  բարեփոխումներ կատարելու մասին։ Բայց դատե­լով այն սկզբունքներից եւ հիմնադրույթներից, որ նրանք շարադ­րում են՝ […]
Page 1 of 11312345 » 102030...Last »

Categories

Archives